ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Փոփոխություններ հնարավոր են համատեղ աշխատանքով
Առողջապահության նախարարը ակնկալում է լրատվամիջոցների աջակցությունը:
«Իրազեկումն այն ճանապարհն է, որով մենք կարող ենք մի շարք վտանգավոր հիվանդություններից հեռու պահել մեր ազգաբնակչությանը», -Աղվերանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նախարարը համոզված է, որ լրատվամիջոցների դերը մեծ է տարբեր ծրագրեր կայնքի կոչելու հարցում։ «Այսպես, լրագրողի աշխատանքի արդյունավետությունը երեւաց կրծքով սնուցման ծրագրի ներդրման ժամանակ, երբ ակտիվորեն տարածվեց տեղեկատվություն»,- ասաց նա։
Իմունիզացիայի ծրագրի իրագործման համար եւս կարեւոր է լրատվամիջոցների դերը, քանի որ տարբեր դեպքերից հետո ազգաբնակչության մեջ նվազել է վստահությունը պատվաստումների նկատմամբ։ Դումանյանը հիշեց դեպքեր, երբ առողջապահական համակարգի աշխատողներն իրենց երեխաներին թույլ չեն տվել պատվաստվել։ Նա նաեւ հայտնեց լրատվամիջոցների առաջ բաց լինելու իր ցանկության մասին։ «Չի եղել մի դեպք, որ որեւէ լրագրող ինձ դիմի, եւ ես խուսափեմ պատասխանից, այս հարցում մի բան եմ ցանկանում, որ մենք միասին աշխատենք, եւ մեր աշխատանքում ոչ մի բաց չմնա, քանզի եթե հարցը իր պատասխանը չի ստանում, ապա դրա փոխարեն բացը լրացվում է կամ լրագրողի մեկնաբանությամբ, կամ քաղաքացին է սկսում ենթադրություններ անել»։
Առողջապահության նախարարությունն այժմ կանգնած է բարեփոխումների շեմին եւ հենց լրատության միջոցով դրանք պետք է հասցվեն հանրությանը։ ԶԼՄ—ների հետ համատեղ աշխատանքը կարեւոր է նաեւ բժիշկ—հիվանդ հարաբերությունների զարգացման գործում, քանի որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ինչ—որ բան այդտեղ այն չէ. «Ազգաբնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահական ծառայություններից, իսկ դժգոհությունները վերաբերում են թե սպասարկմանը, թե՛ վերաբերմունքին, թե՛ բժշկական ծառայություններին»։ Լրագրողների այն հարցին, թե նախագահի հայտնի խորհրդակցությունից հետո ոլորտում արդյո՞ք եղել են փոփոխություններ, Դ. Դումանյանը պատասխանեց. «Այնքան կցանկանայի, որ ամեն ինչ մեկ օրում փոփոխվեր, եւ մարդ հիվանդանոց մտնելիս իրեն երաշխավորված զգար։ Բայց խնդիրները եկել են դեռ խորհրդային տարիներից։ Օրինակ՝ բժշկին գումար տալը նոր բան չէ»։
Անհրաժեշտ է այնպես անել, որ բժիշկն ու հիվանդը ֆինանսական հարցերից չխոսեն, բժիշկը չիմանա՝ տվյալ հիվանդը պետպատվերո՞վ է բուժում ստանում, վճարովի՞ է, ապահովագրվա՞ծ է, թե՞ ոչ։ Անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ մշակել։ «Հիվանդը պետք է վստահ լինի, որ եթե վճարում է, ապա իրեն բուժող բժշկին մեծ բաժին է հասել։ Այդ գումարներից պետք է հասնի նաեւ հիվանդին սպասարկող բուժքրոջը, սանիտարին»,-ասաց Դումանյանը եւս մեկ անգամ ընդգծելով, որ ամաչում է բուժաշխատողների ցածր աշխատավարձից, եւ դա լուրջ խնդիր է համարում։ «Չինարի գյուղում այցելության ժամանակ պարզեցի, որ այդ գյուղի բուժքրոջ աշխատավարձն ընդամենը 16 հազար դրամ է կազմում։ Նրա աշխատավարձը բարձրացվեց՝ հասնելով 45 հազար դրամի, ինչը, բնականաբար, բավարար չէ»,- նշեց նախարարը։
Այսօր բուժհիմնարկներ որոշակի գումարներ մտնում են, որոնց մի մասը տարբեր պահպանման ծախսերի համար են, մյուս մասը՝ աշխատավարձերի, սակայն մասերի բաշխումը բուժհաստատություններում երբեմն չեն կարողանում հստակեցնել։ «Գումարի 50 տոկոսը պետք է ուղղվի աշխատավարձին, մյուս 50 տոկոսը՝ պահպանման ծախսերին»։ Դումանյանը խոսեց նաեւ մարզերում եւ մայրաքաղաքում բժիշկների մասնագիտական որակի խնդիրներից։ Շատ հաճախ մարզերից բնակիչները գալիս են մայրաքաղաք՝ կարծելով, թե մայրաքաղաքի բժիշկներն ավելի լավն են։ «Առաջիկայում մենք նախատեսում ենք մայրաքաղաքից մարզ տանել բժիշկների, ովքեր կանցկացնեն անվճար կոնսուլտացիաներ»։ Նախարարը նշեց, որ այդ ծրագիրը շարունակական է լինելու։
Կադրերի խնդիրը մարզերում շատ լուրջ է՝ 259 նեղ մասնագետների թափուր հաստիք կա. «Մենք հասել ենք նրան, որ այսօր գյուղական ամբուլատորիաների ղեկավարները կարողանում են իրենց մասնագիտությամբ աշխատել։ Սակայն դա չի վերաբերում մարզի գլխավոր բժիշկներին։ Համալսարանի 30 շրջանավարտների հետ պայմանագրեր ենք կնքել, որպեսզի նրանք գնան մարզերում աշխատեն, Երեւանի բազմապրոֆիլ հիվանդանոցներն էլ կցել ենք մարզերին, որպեսզի մասնագետների պակասը լրացվի գործուղումների միջոցով»։ Դումանյանը բերեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի օրինակը։ Բերդի բուժհաստատություններում անեսթեզիոլոգ չկա։ Նախկին անեսթեզիոլոգը նոր է վերադարձել ազատազրկման վայրից եւ երկու տարի զրկված է մասնագիտությամբ աշխատելու իրավունքից։
24.10.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







